«Զորավար Անդրանիկ» Ֆիդայական Շարժման Թանգարան

Թանգարան
Կարևոր է իմանալ
Երևան Կաշեգործների փող. 233

1995թ-ին բացվել է Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարանը, Անդրանիկ Օզանյանի 130-ամյակի կապակցությամբ։ Երկու տարի անց փակվել է և կրկին վերաբացվել է 2006թ-ին։
Թանգարանի շենքը երկհարկանի կառույց է, որը ունի 2 ընդարձակ դահլիճներ։ Այստեղ ներկայացված են ֆիդայական շարժման նշանավոր գործիչների կյանքը, գործունեությունը, անձնական իրերը՝ Արաբոյից մինչև Արցախյան շարժում։ Ներկայացված է ֆիդայական շարժման պատմությունը, ֆիդայիների, հայդուկների մասին նյութեր, նկարներ, փաստաթղթեր և անձնական իրեր։
Թանգարանի ցուցանմուշների մի մասը Զորավար Անդրանիկի անձնական իրերն են` բերված Բուլղարիայի իր տնից՝ փաստաղթղթեր, նամակներ, ձեռագրեր, գործիքներ և իհարկե պարգևներ։
Թանգարանի ամենահայտնի ցուցանմուշներից մեկը Անդրանիկի Բալկանյան պատերազմի մասնակցած թուրն է։ Իսկ թանգարանին կից փոքրիկ պուրակում կարելի է տեսնել մի քանի ֆիդայիների քանդակներ։

5.0

Աշխատանքային օրերը՝ երեքշաբթի-կիրակի

Աշխատանքային ժամերը՝ 12:00-16:00

Կոնտակտներ
+374-10-440205
zoravar-andranik.mus.am
Նման վայրեր
Մոտակա վայրեր